Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել. աղբյուր
Սև ծովում, ենթադրաբար, խորտակվել է Svetoslava բեռնատար նավը, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել, հայտնել են հայտնել են «Ադրբեջանցի նավաստիների աջակցության» հասարակական միավորումից:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նավը պատկանում է Cunda ընկերությանը և նավարկում է Պալաուի դրոշի ներքո։ Թուրքական Սամսուն նավահանգստից այն ուղևորվել է դեպի Մոլդովայի Ջուրջուլեշտ նավահանգիստ, սակայն անհայտ պատճառներով խորտակվել է։
Հաղորդվում է նաև, որ նավի վրա եղել են Ադրբեջանի 11 քաղաքացիներ, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ: Բոլոր ուղևորները փրկվել են: Փրկված նավաստիներին տեղափոխել են հիվանդանոց:



