երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եթե այսօր լիարժեք քայլ չկատարենք, Սյունիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ. Ծառուկյան

Եթե այսօր լիարժեք քայլ չկատարենք, Սյունիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ. Ծառուկյան

՛՛Եթե գործարան լինի, մարդիկ կաշխատեն, շահույթ կստանան, շահութահարկը, եկամտահարկը կմնան մեր երկրում: Նույնը պղնձի մասին է, ոչ թե հումքը դուրս հանեն, այլ պղնձի, ալյումինի ձուլարան դնենք, կազմակերպենք, որ այդ գործարաններն աշխատեն՛՛,-նշեց նա:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաեւ սոցիալական խնդիրներին եւ ասաց, որ երբ ամեն բան թանկանում է, պետք է թոշակները առնվազն ինդեքսավորել:

Նա խոսեց նաեւ երկրի անվտանգության խնդիրներից՝ նշելով. ՛՛Պետք է Ռուսաստանի հետ նոր փաստաթուղթ ստորագրվի: Եթե այսօր լիարժեք քայլ չկատարենք, Սյունիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ ենք կորցնելու: Կորցնելու ենք տարածքներ, որը մեզ ձեռնտու չի՛՛:

 

  • Կիսվել: