շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ. Սերժ Սարդգսյան

Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ. Սերժ Սարդգսյան

Այս երեք տարիներին մենք նաև կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաև կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան, և մենք այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ ու մրցունակ թիմ և պայքարելու ենք մեր ազգային ու ուժեղ պետության համար: Այս մասին դատարանի մոտ հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարդգսյանը:

«Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ և իմ անցած կյանքում ապացուցել եմ դա: Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել»-ասաց նա:

«Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ ու այդպես էլ մնալու է: Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սատարման համար, այստեղ գտնվելու համար ու ուզում եմ խնդրել, որպեսզի չսպասեք մինչև դատական նիստի ավարտը, որովհետև մեզանից յուրաքանյուրը, հատկապես՝ այս իրավիճակում, ունի բազմաթիվ գործեր: Ուզում եմ, որ բոլորս միասին գոչենք «Կեցցե Հայաստանը»»,-հավելեց նա:

  • Կիսվել: