շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եղոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային վիճակը

Եղոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային վիճակը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Քվեբեկում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստերին։ Այս մասին Եղոյանը հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:

՛՛Ի թիվս այլ հարցերի, քննարկվում է նաև անդամ երկրներում և դրանց շուրջ ստեղծված քաղաքական և աշխարհքաղաքական իրավիճակը։ Մեր գործընկերներին ներկայացրի Հայաստանում վերջին մեկ տարվա քաղաքական զարգացումները, տարածաշրջանի անվտանգային վիճակն ու դրան առնչվող մարտահրավերները՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: