երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ե՞րբ պետք է հասկանանք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է․ Զոհրաբյանը հիշեց Փաշինյանի՝ 2007-ին արտահայտած միտքը

Ե՞րբ պետք է հասկանանք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է․ Զոհրաբյանը հիշեց Փաշինյանի՝ 2007-ին արտահայտած միտքը

Հայի կողմից հային ատելն այն է, ինչ ուզում է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա հիշեցրեց տարածաշրջանային խնդիրների մասին քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից տարիներ առաջ ասված հետեւյալ խոսքերը՝ ՛՛ե՞րբ պետք է հասկանանք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, եւ ինչքան շուտ ազատվենք այդ գլխացավանքից, այնքան լավ՛՛:

՛՛Սա ասել է դեռեւս լրագրող եւ խմբագիր Նիկոլ Փաշինյանը 2007 թվականին։ Իր տերերի հետ միասին Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն իրականացրեց Արցախի հանձնման իր ծրագիրը՛՛,-հավելեց Զոհրաբյանը։

 

  • Կիսվել: