ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դուք մի մասնակցեք ԱԺ փոխխոսնակի ընտրությանը. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Դուք մի մասնակցեք ԱԺ փոխխոսնակի ընտրությանը. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Դուք մի մասնակցեք ԱԺ փոխխոսնակի ընտրությանը։ Այս մասին իր խոսքում հայտնեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը խնդրի հանգուցալուծման երկու տարբերակ առաջարկելով:

Նշենք, արդեն երկրորդ անգամ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ: 

«Բոլորս ընդունում ենք, որ այդ տեղը պատկանում է ընդդիմությանը, և այստեղ բացարձակ կապ չունի՝ դա Իշխան Սաղաթելյանն է, թե ընդդիմությունից ցանկացած այլ անձ: Բայց իրավիճակն այն է, որ արդեն երկրորդ անգամ պարոն Սաղաթելյանը չի ընտրվում: Կարո՞ղ եք բացատրել՝ մեր մեղքը որն է»,- ասաց Ռուբինյանը:

Նա նշեց, որ իշխող խմբակցության կողմից երկու առաջարկ է արվել իրավիճակից դուրս գալու համար:

«Մենք լուծման ճանապարհներ ենք առաջարկում՝ դուք մի՛ մասնակցեք, մենք մասնակցենք, եկեք քաղաքական դիրքորոշում արտահայտեք, ասեք՝ հարգելի՛ «Քաղաքացիական պայմանագիր», ապահովե՛ք ավելի շատ քվեներ, քանի որ մենք այնքան էլ վստահ չենք ընդդիմության բոլոր ներկայացուցիչների քվեարկության վրա: Երբեք չեմ մտածել, որ նման բան կասեմ, բայց ես արդեն երկու անգամ ընտրել եմ Իշխան Սաղաթելյանին: Եթե ես կարողացել եմ անել, ուրեմն կարող եք նաև դուք»,- ասաց Ռուբինյանը:

  • Կիսվել: