կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաններում ականապատ տարածքների քարտեզները». Բայրամովի կոչը ՀՀ-ին

«Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաններում ականապատ տարածքների քարտեզները». Բայրամովի կոչը ՀՀ-ին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել ՛՛Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաններում ականապատ տարածքների քարտեզները՛՛։

Այս մասին նա գրել  է իր թվիթերյան էջում:

Բայրամովը, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք Հայաստանին կոչ ենք անում փոխանցել ականապատ տարածքների քարտեզները։ Որքան երկար նրանք հրաժարվեն պատասխանել մեր հարցմանը, այնքան ավելի շատ կյանքեր վտանգի կենթարկվեն՛՛:

  • Կիսվել: