Բա ու՞ր էիք, տիրություն անեիք, մաքսայինը, ԱԱԾ-ն ինչո՞վ էին զբաղված, դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ. Պողոսյան
Հայաստան մտել է մեկ տոննայից ավելի կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ։ Այս մասին Մեդիահաբ-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը։
«2, 3 օր առաջ ինձ ուղարկեցին տեսանյութ, որտեղ վարչախմբի ղեկավարը մեղադրում է և անվանական իմ անունն է տալիս և նշում, որ տվյալ անձը ներմուծել է ՀՀ կոկաին։ Ես պարզապես ապշած եմ՝ այն առումով, որ մարդը 6 տարի երկիրը ղեկավարում է և առ այսօր չի հասկանում, որ ինքը ընդդիմություն չի։
Երկրի վարչապետը ԱԺ-ի ամբիոնից խոսում է ընդդիմադիրի կեցվածքով։ Դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ, ոնց կարելիա է 1 տոննա կոկաին մտնի ՀՀ-ի տարածք և համապատասխան պետական մարմինները դա չկանխեն։
Ավելին, ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչը, տվյալ դեպքում ես, անձնապես զանգում եմ գործող ԱԱԾ ղեկավարին, կարևորելով և ասելով, որ դա ազգային անվտանգության խնդիր է և հանձնարարում եմ համապատասխան մարդկանց տանել և հանձնել այդ կոկաինը։
Եվ մենք տեսնում ենք դրա կարևորությունը և անվտանգության աստիճանը, դրա համար ենք անում այդ գործառույթները, որպես իրավապահ քաղաքացի։
Եվ մենք այսօր ունենք այն, որ երկրի ղեկավարը մեղադրում է ընդդիմադիր ճամբարի ներկայացուցչին, այլ ոչ թե իր պետական ապարատի կառույցի ղեկավարներին, որ դա մտել է երկրի տարածք։ Բա ու՞ր էիք, տիրություն անեիք, որ չմտներ, մաքսայինը ինչո՞վ էր զբաղված, ԱԱԾ-ն ինչո՞վ էր զբաղված։
Ու դուք հիմա փոխանակ ձեր նախարարներին առաջին օրվանից հանեիք աշխատանքից, դուք ընդդիմադիր ճամբարի ներկայացուցչին մեղադրում եք, որը որ տեսել է և հանձնել է ձեզ, ավելին ներկայացել է, որ պատրաստ է համագործակցել։
Եվ այդ տեսնայութը կա, փաստերը կան, անհրաժեշտության դեպքում ես դա կհրապարակեմ։ Իմ աշխատակիցներն են տարել հանձնել և դա եղել է 1 տոննայից ավել։
Այսօր փաստաթղթերի մեջ 730 կգ է։ Շատ հետաքրքիր է, ինչ եղավ այն 270 կգ կոկաինը։ Դա թողում եմ իրավապահ մարմիններին, որ իրանք հասկանան։
3 անձ մի տարի կալանավորված է, որից հետո գործը կասեցվել է, հարցումներ են անում և առ այսօր կասեցման մեջ է գործը, դատարան չեն ուղարկում, դատարան ուղարկեն, իրենք լավ հասկանում են, որ ոչ մի մեղադրանք հիմնավորում չեն կարողանում փաստել։
Այս ամենը խոսում է դրա մասին, որ իրենք ոչ մի բան չեն կարողանում այս հարցի շուրջ ապացուցել»,-ասել է Պողոսյանը։