ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
ԱԺ նախագահի մեքենայից եք խոսում, բա ինչու՞ չեք ասում՝ Արցախին քանի մլրդ է տրվել պետբյուջեից․ Հրաչյա Հակոբյան

ԱԺ նախագահի մեքենայից եք խոսում, բա ինչու՞ չեք ասում՝ Արցախին քանի մլրդ է տրվել պետբյուջեից․ Հրաչյա Հակոբյան

Այդ ինչպես ստացվեց, որ գաղտնի է, բայց մենք հիմա խոսում ենք դրանից, չզեկուցվողը՝ դա գաղտնի չէ: Այսպես արձագանքեց Հրաչյա Հակոբյանն ի պատասխան լրագրողի հարցին, որ գաղտնի՝ չզեկուցվող հարցով՝ կառավարությունը 54 մլն դրամ ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW ծառայողական մեքենային ուղեկցող Toyota մակնիշի RAV 4 մոդելի երեք մեքենաների ձեռքբերման համար:  

«Հիմա ասենք, վերնագիր եք ավտոմատ ընթերցո՞ւմ՝ գաղտնի հարց, որն իրականում չզեկուցվող հարց է»,- նշեց նա։

Հակոբյանը վրդովվեց, թե ինչո՞ւ  չի խոսվում այն մասին, թե քանի անգամ են հանդիպել վերնագրեր, որ օրինակ 2021 կամ 2022 թվականներին  քանի միլիարդ դրամ է հատկացվել ՀՀ կառավարության կողմից Արցախի Հանրապետությանը:

«Օրինակ, 100 քանի միլիարդ դրամ հատկացվել է ԱՀ-ին, հիմա խոսում ենք 54 միլիոն չզեկուցվող, բայց, ըստ որոշ վերնագրերի՝ գաղտնի բանի մասին: Այդտեղ որևէ գաղտնիություն չկա և դուք էլ գաղտնի գործակալ չեք, որ այդ բացահայտեցիք»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ չգիտի թե դրա հրատապությունը որքան է եղել, բայց դա միայն Ալեն Սիմոնյանին չի սպասարկելու։ ԱԺ նախագահին է սպասարկելու՝ «ինչպես հիմա Ալեն Սիմոնյանին, այնպես էլ Ալեն Սիմոնյանից հետո՝ ով  կլինի ԱԺ նախագահ՝ կսպասարկի այդ մարդուն»: Իսկ հրատապության հարցը, Հակոբյանի խոսքով պետք է ուղղել կառավարության գործընկերներին:

«Էնպես է ներկայացվում, որ դա Ալեն Սիմոնյանինն է, բայց Ալեն Սիմոնյանինը չէ, դա ԱԺ նախագահինն է: Հետո ո՞վ է «վայելելու», չգիտենք, բայց որևէ մեկը «վայելելու» է»,- նշեց Հրաչյա Հակոբյանը:  

  • Կիսվել: