կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այվազյանը ԼՂ հարցով հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Այվազյանը ԼՂ հարցով հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Այսօր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ, տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից:

Պետքարտուղարության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Պետքարտուղարի տեղակալ Բիգանը ողջունել է Այվազյանի նշանակումը ԱԳ նախարարի պաշտոնում և հույս հայտնել ԱՄՆ-Հայաստան հետագա սերտ համագործակցության համար:

Նրանք քննարկել են տարածաշրջանին ԱՄՆ-ի մարդասիրական աջակցությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների շուրջ տարվող ջանքերին առնչվող հարցեր՛՛:

 

  • Կիսվել: