Այսօր տեղի է ունենալու ԱԺ նոր գումարման անդրապիկ նիստը. Ընդդիմությունը քաղաքական շոուներ է պատրաստել
Այսօր տեղի է ունենալու ՀՀ ԱԺ 8-րդ գումարման անդրանիկ նիստը։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ թե՛ մամուլից, և թե՛ այլ խողովակներից ստացված, վաղվա նիստում ընդդիմադիր ուժերը շոու-ներկայացում են պատրաստել։
Քննարկել են տարբեր սցենարներ, թե ինչպես տպավորվեն որպես կոշտ ընդդիմություն ու ժողովրդի հետաքրքրությունը շարժեն։ Պատրաստվել և պատգամավորներին տրամադրվել են սուր հարցաշարներ, առաջարկվել կոշտ ելույթների տեքստեր և անգամ որոշել՝ այս պահին կալանքի տակ գտնվող Սյունիքի համայնքապետերին առաջադրել հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, որպեսզի պահանջեն նրանց բերել ԱԺ նիստերի դահլիճ և ելույթի հնարավորություն ընձեռնել։ Քննարկում են նաև նիստը որոշակի փուլում բոյկոտելու տարբերակը։
Այս առնչությամբ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը նշել է, որիրենք էլ պատրաստ են կոշտ հակադարձել ընդդիմության նկրտումներին։


