չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Տհաճ ու տգեղ մի տեքստ` փչանալու հերթը Գռզոյինն էր. Վանեցյան

Տհաճ ու տգեղ մի տեքստ` փչանալու հերթը Գռզոյինն էր. Վանեցյան

Պատիվ ունեմ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն անդրադարձել է ՔՊ ցուցակի 5-րդ տեղը զբաղեցրած գործարար Խաչատուր Սուքիասյանի գրառմանը` ուղղված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Վանեցյանը,մասնավորապես, նշել է.

"Անկախ Հայաստանի ամենահոռի օլիգարխիկ տրադիցիաների հիմնադիր Գռզոյի ձեռքը տեքստ են տվել, դրել է ֆեյսբուքում։

Տհաճ ու տգեղ մի տեքստ, որպիսին Հայաստանում կարող էր դուրս տալ միայն մեկ հոգեխանգարված, գարշահոտություն տարածող մեկ քաղաքական դիակ, գիժ, ով ամեն պահի փչացնում է իր կողքը մնացած ևս մեկին։ Այսօր փչանալու հերթը Գռզոյինն էր։ Մի ստորացուցիչ, նողկալի տեսարան։ Բայցևայնպես այս ստորացումը նրան չի ազատում այդ զուգարանի թուղթը հրապարակելու մեղքից։ Հիմա նրան մնում է ամեն օր հիշել սա ու սպասել իր հերթին։ Ծանր բան է։

Հ.Գ. Երեք տարի առաջ իմ ներկայությամբ ամեն անգամ Նախագահի անունը տալուց ոտքի էիր կանգնում: Քաղաքի տղեն կայուն է լինում, Խաչատուր":

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանն ասել էր. ՛՛Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ բյուրեղյա մաքուր՛՛:

  • Կիսվել: