կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ գեներալ-նահանգապետին

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ գեներալ-նահանգապետին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերի Սայմոնին՝ Կանադայի գեներալ-նահանգապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է հայ-կանադական հարաբերությունների հետագա ընդլայնումը և բարձր է գնահատում Կանադայի շարունակական ջանքերը՝ ուղղված մեր երկրում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների զարգացմանը։ Այդ հանձնառության լավագույն դրսևորումը Կանադայի հատուկ բանագնացի առաջիկա այցն է Հայաստան։ Լիահույս եմ, որ այն կարևոր քայլ կհանդիսանա փոխվստահության վրա կառուցված երկկողմ համագործակցության խորացման համար»։

  • Կիսվել: