շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ կինը եղել և մնում է մեր ընտանիքների ամրության անխոնջ պահապանը․ ՀՀ նախկին նախագահի ուղերձը

Հայ կինը եղել և մնում է մեր ընտանիքների ամրության անխոնջ պահապանը․ ՀՀ նախկին նախագահի ուղերձը

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Մարտի 8-ի առթիվ.

«Շնորհավորում և ջերմ բարեմաղթանքներս եմ հղում Կանանց տոնի առթիվ:

Որպես հոգատարության ու համբերատարության, իմաստնության ու խելամտության յուրահատուկ խորհրդանիշ և մեր ազգային ավանդույթների իրական կրող՝ հայ կինը եղել և մնում է մեր ընտանիքների ամրության ու ջերմության անխոնջ պահապանը:

Առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք բոլորիդ և ձեր ընտանիքներին, սիրելի մայրեր և քույրեր, դուստրեր և տատիկներ։ Երջանկություն, շենություն ու հաջողություն ձեր օջախներին»:

  • Կիսվել: