չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ավելի լավ էր՝ որևէ բան չստորագրեր, թողներ Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին. Վանեցյան

Ավելի լավ էր՝ որևէ բան չստորագրեր, թողներ Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին. Վանեցյան

Այսօր ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների  հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե հնարավո՞ր էր չստորագրել եռակողմ փաստաթուղթը, որով տարածքներ են հանձնվում Ադրբեջանին:

՛՛Ես կարծում եմ՝ եթե մենք հասել ենք այս հանգրվանին, ավելի լավ էր՝ որևէ բան չստորագրեր, թողներ Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին, բայց ոչ մի բան չստորագրեր՛՛,-պատասխանեց Վանեցյանը:

  • Կիսվել: