երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ապացուցված միակ փաստն այն է, որ դուք տապալեցիք ձեր իսկ նախաձեռնած քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամկետի երկարացումը. Թունյանը՝ Ղազինյանին

Ապացուցված միակ փաստն այն է, որ դուք տապալեցիք ձեր իսկ նախաձեռնած քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամկետի երկարացումը. Թունյանը՝ Ղազինյանին

Մի անգամ «Հայաստան» հիմնադրամի միջոցների ծախսումը ստուգող քննիչ հանձնաժողովի նիստ էր, որին մասնակցում էր նաև հիմնադրամի տնօրենը, և գաղտնի բովանդակության պատճառով որոշվեց նիստի երկրորդ հատվածը դռնփակ անցկացնել, առանց լուսաբանման և կողմնակի անձանց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

՛՛Երբ հեռարձակումն անջատվեց, լրագրողներն ու աշխատակազմը հեռացան, և դահլիճում մնացինք միայն երեք խմբակցությունների պատգամավորներով, ես մեր ընդդիմադիր գործընկերներին ասացի.

- Ժողովուրդ ջան, հազիվ առիթ է՝ իրար հետ նստած ենք, առանց տեսախցիկների ու կողմնակի մարդկանց: Խնդրում եմ մի հարցի պատասխանեք՝ դուք իրո՞ք մտածում եք, որ մեր իշխանությունը կարող էր հիմնադրամի միջոցները գրպանել ու նման բան է արել:

Բառացի պատասխանը չեմ հիշում, բայց դեմքի արտահայտությունները հիշում եմ: Ամեն դեպքում, «այո» պատասխան չհնչեց:

Այսօր իմացա, որ Արթուր Ղազինյանը գրել է. «Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ու ապացուցված թալանը եղել է 2020թ-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թալանվեցին արտերկրում ապրող հազարավոր հայեր»:

Պարոն Ղազինյան, ապացուցված միակ փաստն այն է, որ դուք ու ձեր խմբակցությունը 6 ամիս նույն հարցերը կրկնելուց հետո՝ տապալեցիք կամ, ինչպես սիրոմ եք ասել, պարալիզացրեցիք ձեր իսկ նախաձեռնած քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամկետի երկարացումը:

Ուղղակի նիստին չներկայացաք, որ երկարաձգման հարցը ներկայացնեիք: Երևի համարեցիք անիմաստ զբաղմունք է՛՛:

  • Կիսվել: