երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Վերջին գրոհի հետեւանքով Թեհրանի հյուսիսում զոհվել է իրանցի միջուկային գիտնական Սեդիղի Սաբերը. Press TV

Վերջին գրոհի հետեւանքով Թեհրանի հյուսիսում զոհվել է իրանցի միջուկային գիտնական Սեդիղի Սաբերը. Press TV

Իրանցի միջուկային գիտնական Սեդիղի Սաբերը զոհվել է Թեհրանի հյուսիսում իսրայելական վերջին ահաբեկչական գրոհի հետեւանքով, տեղեկացրել է Press TV-ն։

Ավելի վաղ Tasnim գործակալությունը տեղեկացրել էր իրանցի երկու գիտնականի զոհվելու մասին Թեհրանին հասցված վերջին իսրայելական հարվածների ժամանակ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Իրանը եւ Իսրայելը պաշտոնապես հաստատել են հրադադարի մասին տեղեկությունը։

  • Կիսվել: