երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ադրբեջանը չէ COP29-ին հրավիրողը, հրավիրում է ՄԱԿ-ը. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը չէ COP29-ին հրավիրողը, հրավիրում է ՄԱԿ-ը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը դեռ պետք է հասկանա, թե արդյո՞ք իր մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող COP29-ին տեղին է, թե՞ ոչ: 

Այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում: 

«Ֆիքսենք՝ Ադրբեջան չէ, որ COP29-ի հրավիրող կողմն է: Դա ՄԱԿ-ի միջոցառումն է: Լուր տարածվեց, թե Ադրբեջանը Հայաստանին հրավիրում է, դա աբսուրդային է, հրավիրում է ՄԱԿ-ը, որովհետև դա այդ շրջանակներում է»,-ասաց Սիմոնյանը: 

 Նա հավելեց՝ պետք է հասկանան՝ արդյո՞ք ՀՀ-ի մասնակցությունը տեղին է, թե՞ ոչ: 

 

  • Կիսվել: