կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
27 ավտոբուս Երևանից ժամանել է Ստեփանակերտ

27 ավտոբուս Երևանից ժամանել է Ստեփանակերտ

Հայաստանից նոյեմբերի 19-ին ևս 1235 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ 27 ավտոբուս Երևանից ժամանել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ:

Նշվում է, որ նոյեմբերի 14-ից սկսած Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 4 հազար մարդ, որոնք նախկինում լքել էին իրենց տները:

  • Կիսվել: