Զավորոտնյուկի դուստրը գրել է, թե ինչու իրենց ընտանիքը չի խոսում Անաստասիայի առողջության մասին
Անաստասիա Զավորոտնյուկի դուստր Աննան Instagram-ում գրել է, որ իրենց ընտանիքը չի ցանկանում աղմուկ բարձրացնել իր մոր առողջական վիճակի շուրջ, և դա է պատճառը, որ նրանք լրագրողների հետ չեն շփվում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Աննան ընդգծել է, որ իրենք նախ և առաջ հանգիստ ու երջանիկ կյանք ե ցանկանում Անաստասիայի համար:
Լրատվամիջոցներում դեռ օգոստոսին տեղեկություններ էին հայտնվել Զավորոտնյուկի առողջական վիճակի վատացման մասին։ Ըստ «Լասկովիյ մայ» խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինի՝ դերասանուհու մոտ ուղեղի ուռուցք է ախտորոշվել։ Ավելի ուշ ԶԼՄ-ները գրում էին, որ նրա մարմնի աջ հատվածը դադարել է աշխատել։ Այս տեղեկությունները, սակայն, պաշտոնապես հաստատված չեն: