շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Զելենսկին ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի ԶՈւ-ին արկերի շարունակական մատակարարման հարցը

Զելենսկին ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի ԶՈւ-ին արկերի շարունակական մատակարարման հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին Կիևում պարենային գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են ԵՄ-ից դուրս գտնվող երկրներից Ուկրաինայի զինված ուժերին հրետանային արկերի մատակարարման՝ չեխական նախաձեռնության իրականացումը և շարունակականությունը։

Ուկրաինական կողմն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. «Բանակցությունների թեմաներն են եղել Եվրամիությունից դուրս գտնվող երկրներից Ուկրաինայի զինված ուժերին զինամթերք մատակարարելու չեխական նախաձեռնության զարգացումը և շարունակությունը և առկա համագործակցության խորացումը, ինչպես նաև ապագա բանակցությունների հնարավորությունն ավելի սերտ ձևաչափերով»:

 

  • Կիսվել: