երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Զելենսկին շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ Խորհուրդ հրավիրելու առաջարկով դիմել է Ստոլտենբերգին

Զելենսկին շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ Խորհուրդ հրավիրելու առաջարկով դիմել է Ստոլտենբերգին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ Խորհուրդ հրավիրելու առաջարկով դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։

Ինչպես տեղեկացրել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից, Զելենսկին առաջարկել է մոտակա օրերս անցկացվելիք Խորհրդի նիստում  քննարկել Սև ծովում առկա իրավիճակը և «հացահատիկի միջանցքի» աշխատանքը։

Զելենսկին կրկին երկրի առաջնահերթություն է անվանել ՆԱՏՕ-ին շուտափույթ անդամակցությունը, երբ դրա համար հնարավոր «պայմաններ» կլինեն։

  • Կիսվել: