Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ֆինանսական օգնության համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար։
«Ես շնորհակալ եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ուկրաինայի կարիքների համար էներգատեխնիկայի ձեռքբերման համար օգնություն տրամադրելու որոշման համար։
Բարեկամական Ադրբեջանի այս աջակցությունը կարևոր է ագրեսորի մշտական հարձակումների պայմաններում Ուկրաինայի էներգետիկ համալիրի կայունությունն ապահովելու համար։ Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել մեր գործընկերների հետ՝ Ուկրաինայի էներգետիկ համակարգը ձմռանը նախապատրաստելու համար»,- գրել է Զելենսկին Twitter-ում։