ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զելենսկին հաստատել է ուկրաինական զորքերի՝ հակահարձակման անցնելու փաստը

Զելենսկին հաստատել է ուկրաինական զորքերի՝ հակահարձակման անցնելու փաստը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է ուկրաինական զորքերի՝ հակահարձակման անցնելու փաստը, սակայն հրաժարվել է մանրամասնել, թե ո՛ր ուղղություններով և ի՛նչ փուլում են այժմ ընթանում ռազմական գործողությունները:

՛՛Ուկրաինացի զինվորականները դրական են տրամադրված՛՛,-ընդգծել է նախագահը:

Զելենսկին նաև կոչ է արել չհավատալ ռուսական տելեգրամ ալիքներին և ՛՛հատկապես Պուտինին՛՛:

Հիշեցնենք, որ նախօրեին ուկրաինական զորքերի հակահարձակման փաստը հաստատել էր նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

  • Կիսվել: