երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ուկրաինան սկսել է հարձակումը. Պուտին

Ուկրաինան սկսել է հարձակումը. Պուտին

Վստահ կարելի է պնդել, որ հարձակումը սկսվել է։ Այս մասին, պատասխանելով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ լրագրողների հարցերին, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ դրա մասին վկայում է ռազմավարական պաշարների օգտագործումը, սակայն Ուկրաինայի զինված ուժերը չեն հասել իրենց նշած նպատակներին եւ մեծ կորուստներ են կրում, տեղեկացնում է РБК-ն։

Նրա խոսքով՝ ուկրաինական զորքերի կորուստները գերազանցում են ՛՛դասական՛՛ ցուցանիշները՝ ՛՛երեքը մեկին՛՛, սակայն հետագա հարձակման ներուժը պահպանվում է։

«Հակառակորդը ոչ մի հատվածում հաջողություն չի ունեցել. այս ամենը՝ շնորհիվ մեր զինվորների արիության ու հերոսության, զորքերի ճիշտ կազմակերպման ու հրամանատարության և հսկողության շնորհիվ՛՛,-ընդգծել է ՌԴ նախագահը:

  • Կիսվել: