չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների թիվը մի քանի անգամ կավելանա

Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների թիվը մի քանի անգամ կավելանա

Ուկրաինայում պատերազմի ընթացքում ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ԱԷԿ-ում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների թիվը կավելանա։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է «Ռոսէներգոատոմ»  կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան։

 «Այն կավելանա մի քանի անգամ», - ասել է նա՝ հավելելով, որ գործակալությունն ինքն է որոշելու տեսուչների հստակ թիվը։

Կարչաան հավելել է, որ Զապորոժիեի ատոմակայան Ռաֆայել Գրոսիի այցի ժամանակ կձեռնարկվեն անվտանգության սպառիչ միջոցներ, որոնք կերաշխավորեն ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության բոլոր անդամների անվտանգությունը:

Հունիսի 6-ին Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ կայցելի Զապորոժիեի ԱԷԿ: Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ է այցելել նաև 2022 թ.-ի սեպտեմբերին և 2023 թ.-ի մարտին:

  • Կիսվել: