կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ում արտաքին էլեկտրամատակարարման անջատման մասին

ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ում արտաքին էլեկտրամատակարարման անջատման մասին

Հունիսի 20-ին Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը: Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ։

Նշվում է, որ սա Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի ընթացքում արձանագրված արդեն 20-րդ նման դեպքն է։

Ըստ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության՝ ԱԷԿ-ի միակ հասանելի արտաքին էլեկտրահաղորդման գծի՝ «Ֆերոսպլավնայա-1»-ի անջատման պատճառը կայանի ներքին էլեկտրահաղորդման գծերում առաջացած խնդիրն է եղել: Միաժամանակ ավտոմատ կերպով գործարկվել են վթարային դիզելային գեներատորները՝ ռեակտորի ակտիվ գոտու սառեցման և միջուկային անվտանգության մյուս կարևոր համակարգերի աշխատանքը ապահովելու համար։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ հերթական անջատումը կրկին ընդգծում է ԱԷԿ-ի էլեկտրացանցի հետ կապի ամրապնդման կենսական կարևորությունը՝ միջուկային վթարի կանխարգելման նպատակով։

  • Կիսվել: