շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
Գրոսսին զգուշացնում է՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել

Գրոսսին զգուշացնում է՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել, եթե արտաքին էլեկտրամատակարարումը չվերականգնվի կամ լրացուցիչ մատակարարումներ չլինեն։ Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Ըստ նրա՝ կայանն արդեն մեկ շաբաթ զրկված է արտաքին էլեկտրամատակարարումից։

Հիշեցնենք, որ ատոմակայանը զրկվել է արտաքին էլեկտրաէներգիայից օգոստոսի 20-ին, երբ վնաս է հասցվել ավտոմատ պաշտպանության համակարգին՝ անջատելով կայանի սեփական էլեկտրաէներգիան մատակարարող բարձրավոլտ գիծը։

Այդ ժամանակվա մամուլի ծառայության տվյալներով՝ անվտանգության համակարգի որևէ անսարքություն չի հայտնաբերվել, և կայանի տարածքում և մոնիթորինգի տարածքում ճառագայթման մակարդակը նորմայի սահմաններում է եղել։

  • Կիսվել: