շաբաթ, հոկտեմբեր 3
3 / 10 / 2026
ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին

ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին

ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում անօդաչու թռչող սարքերով նոր հարձակումների մասին:

Մասնավորապես՝ կազմակերպությունը նշել է, որ հարձակումների հետևանքով վնասվել են կայանի արտաքին էլեկտրամատակարարման համար կարևորագույն տրանսֆորմատորները։ Հարվածներ են հասցվել նաև Էներգոդարի շենքերին, որտեղ բնակվում են Զապորոժիեի ԱԷԿ-ի բազմաթիվ աշխատակիցներ։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կոչ է արել դադարեցնել ատոմակայանի մոտ հարձակումները՝ միջուկային անվտանգությունը խաթարելուց խուսափելու համար։

Նա, մասնավորապես, նշել է. «Բոլոր կողմերը պետք է առավելագույն ռազմական զսպվածություն ցուցաբերեն միջուկային կայանների մոտ՝ հակամարտության ընթացքում միջուկային վթարները կանխելու համար»:

Հավելենք, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի շրջաններին հասցված հարվածների մասին հայտնի է նաև, որ Բելգորոդի մարզում զոհվել է մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել են երկուսը, Զապորոժիեի մարզում Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են շտապօգնության մեքենային, վիրավորվել է չորս մարդ։ Վերջին 24 ժամվա ընթացքում շրջանում զոհվել է 1 և վիրավորվել 10 մարդ։

Ուկրաինայի զինված ուժերի կողմից ԼԺՀ-ի վրա հարձակումների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Կալուգայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը վնասել է բնակելի շենքեր, կան թեթև վիրավորներ։

  • Կիսվել: