ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Զախարովան բացատրել է, թե ինչու է Անջելինա Ջոլին եկել Ուկրաինա

Զախարովան բացատրել է, թե ինչու է Անջելինա Ջոլին եկել Ուկրաինա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիի այցը Ուկրաինա՝ նշելով, որ այն կազմակերպվել է Ազովստալից ուշադրությունը շեղելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին, ով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ բանագնացն է, Լվով քաղաքում է՝ «անձնական» այցի շրջանակում։

Զախարովայի խոսքով՝ ուկրաինական ուժերը «պատանդ են պահում խաղաղ բնակիչներին» Ազովստալում՝ թույլ չտալով նրանց հեռանալ, թեև ՌԴ ՊՆ-ն անընդհատ հայտարարում էր մարդասիրական միջանցքների մասին՝ երաշխավորելով նրանց անվտանգությունը։

«Սակայն այս պայմաններում «արևմտյան PR-ի հանճարները» Անջելինա Ջոլիին են կանչում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

  • Կիսվել: