Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան համատեղ էներգետիկ ընկերություն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Բուխարեստում տեղի է ունեցել «Կանաչ էներգիայի միջանցք» նախագծին մասնակցող երկրների նախարարների հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ դրա շրջանակում Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի էներգետիկ ընկերությունները, որոնք զբաղվում են իրենց երկրներում էներգիայի բաշխմամբ, համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր են ստորագրել։
Այն Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագծի մաս է կազմում, որով Եվրոպա էլեկտրաէներգիա է արտահանվելու, հաղորդում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
Հիշեցնենք, որ չորս երկրի կառավարությունները դեռ 2022-ի դեկտեմբերի 17-ին Բուխարեստում համաձայնագիր են կնքել կանաչ էներգիայի մատակարարման և զարգացման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին։
Հաղորդվում է նաև, որ հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բաքվում COP 29-ի համաժողովի օրերին։ Ենթադրվում է, որ մալուխի անցկացումը կտևի 3-4 տարի։