երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաստանի կառավարությունում չեն հաստատել վարչապետի հրաժարականը

Վրաստանի կառավարությունում չեն հաստատել վարչապետի հրաժարականը

Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավար Լևան Իզորիայի հրաժարականից հետո վրացական մամուլում լուրեր են տարածվում, թե առաջիկա օրերին այս պաշտոնը կզբաղեցնի գործող վարչապետ Գիորգի Գախարիան, իսկ կառավարության ղեկավարի պաշտոնին կվերադառնա նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Վրաստանի կառավարության անդամները, սակայն, չեն հաստատում նախարարների կաբինետում սպասվող փոփոխությունների մասին տարածված տեղեկատվությունը:

«Սխալ տեղեկատվություն ունեք»,- այսպես է այսօր լրագրողներին պատասխանել տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին:

Վրաստանի կառավարությունում կադրային փոփոխությունները չի հաստատել նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, որը տարածված լուրերն անվանել է «Սև PR, որն արվում է կառավարությունում անկայունության մասին պատրանք ստեղծելու նպատակով, որը, իհարկե, սուտ է»:

  • Կիսվել: