շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Վրաստանի ցամաքային սահմանը կբացվի մի քանի շաբաթից

Վրաստանի ցամաքային սահմանը կբացվի մի քանի շաբաթից

Վրաստանը նախատեսում է մի քանի շաբաթից բացել ցամաքային սահմանները: Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուռնավան:

«Ցամաքային սահմանների անվտանգ բացումը զբոսաշրջության հիմնական խթաններից մեկն է: Ընդհանուր առմամբ, ցամաքային սահմանների բացում նախատեսվում է, սակայն ժամանակի ընթացքում դա պետք է համընկնի կորոնավիրուսի երրորդ ալիքի ավարտի հետ: Հավանաբար, սա առաջիկա մի քանի շաբաթների խնդիր է»,-ասել է նախարարը։

Վրաստանի հետ ցամաքային սահմանը հատելու սահմանափակումն ուժի մեջ է 2020 թվականի մարտից: Օդային սահմանները բաց են այս տարվա փետրվարի 1-ից:

  • Կիսվել: