շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Վրաստանի ԱԳՆ-ն Կիևի գործողությունն անվանել է դիվանագիտական հարաբերությունների սրման ծայրահեղ ձև

Վրաստանի ԱԳՆ-ն Կիևի գործողությունն անվանել է դիվանագիտական հարաբերությունների սրման ծայրահեղ ձև

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով Կիևում Վրաստանի դեսպանին խորհրդակցությունների նպատակով Թբիլիսի ուղարկելու՝ Ուկրաինայի իշխանությունների որոշումը։

«Այս գործողությունը դիվանագիտական հարաբերությունների սրման ծայրահեղ ձև է, և ցավալի է, որ պաշտոնական Կիևը նման քայլի է դիմում բարեկամ պետության և ժողովրդի դեմ։ Ուկրաինայի իշխանությունների որոշումը էական վնաս է հասցնում երկու երկրների ռազմավարական հարաբերություններին և ուղղակի միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին։

Եվս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել Վրաստանի անսասան աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և ուկրաինացի ժողովրդին։ Հուսով ենք, որ պաշտոնական Կիևը կվերանայի իր որոշումը և ջանքեր կգործադրի երկու երկրների միջև պատմական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար»,- նշել են Վրաստանի ԱԳՆ-ից։

Գերատեսչությունում նաև հայտնել են, որ հաշվի առնելով Ուկրաինայի՝ պատերազմի մեջ գտնվելը՝ ձեռնպահ են մնում Կիևի գործողություններին ի պատասխան որևէ լրացուցիչ արձագանքից։

  • Կիսվել: