երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի տարածքում անօդաչուի հարվածից հրդեհ է բռնկվել

Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի տարածքում անօդաչուի հարվածից հրդեհ է բռնկվել

Վոլգոգրադում անօդաչու թռչող սարքի հարվածից տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ին հրդեհ է բռնկվել «Լուկօյլ» նավթավերամշակման գործարանում, հայտնել են Վոլգոգրադի արտակարգ իրավիճակների ծառայությունից, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նավթամթերքից այրվել է 300 քառակուսի մետր տարածք: Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովի խոսքով՝ հրդեհի պատճառը խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն են եղել:

Հաղորդվում է նաև, որ զոհեր չկան։

  • Կիսվել: