Ուկրաինային ռազմական հակամարտության մեկ օրն արժենում է 172 միլիոն դոլար. ԶՈւ գլխավոր շտաբի պետ
Ուկրաինային ռազմական հակամարտության մեկ օրն արժենում է 172 միլիոն դոլար կամ 7.1 միլիարդ գրիվնա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։
Գնատովի խոսքով՝ անհրաժեշտ է գործընկերներից միջոցներ ներգրավել ներքին պաշտպանական արդյունաբերության և նորարարական տեխնոլոգիաների զարգացման համար։
«Չպետք է մոռանանք, որ նորարարությունների ներդրումը պահանջում է խելահեղ ֆինանսական ռեսուրսներ: Պատերազմ մղել այնպիսի մեծ և ռեսուրսներով հարուստ երկրի դեմ, ինչպիսին է Ռուսաստանի Դաշնությունը, շատ թանկ է»,-ասել է նա:


