Ուկրաինայի ԶՈւ-ն նահանջել է Սևերսկից. Ուկրաինայի ԳՇ
Ուկրաինայի ԶՈւ-ն նահանջել է Սևերսկից (Դոնեցկ), որպեսզի պահպանի կյանքեր և մարտունակությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի ԳՇ-ն:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Քաղաքը մնում է ուկրաինական զորքերի կրակային վերահսկողության տակ, ծանր մարտերը շարունակվում են: Չնայած զգալի կորուստներին՝ ԶՈւ-ն շարունակում է հարձակողական գործողությունները»:


