Ուկրաինայի կարգավորման շուրջ Օսլոյում կայացած բանակցություններն արդյունավետ էին․ Ուիթքոֆ
Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցություններն արդյունավետ էին, կան առաջընթացի տեղաշարժեր: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Դիմելով Պուտինին՝ նա, մասնավորապես, ասել է. «Ես Ձեզ կտեղեկացնեմ Օսլոյում կայացած բանակցությունների արդյունքների մասին: Կարծում եմ, որ բանակցությունները արդյունավետ էին: Կցանկանայի ասել, որ կան առաջընթացի տեղաշարժեր»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Նորվեգիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վլադիմիր Զելենսկու գլխավորած ուկրաինական պատվիրակության հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ: Դրան մասնակցել են նաև ԱՄՆ էմիսար, ամերիկացի առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները (տեսակապով), Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը: Այդ հանդիպումից հետո Ուիթքոֆը մեկնել է Ռուսաստան՝ բանակցությունների:



