ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ուկրաինայի տարածաշրջանային հակամարտությունը ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր. Պուտին

Ուկրաինայի տարածաշրջանային հակամարտությունը ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր. Պուտին

Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթի տարրեր է ձեռք բերել Կուրսկի և Բրյանսկի շրջանների վրա արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներից հետո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ Բրյանսկի և Կուրսկի շրջանների տարածքին հարվածներ են հասցրել ամերիկյան և բրիտանական հեռահար ճշգրիտ հրթիռներով։

«Այս պահից, ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, Ուկրաինայի տարածաշրջանային հակամարտությունը, որը նախկինում հրահրվել էր Արևմուտքի կողմից, ձեռք բերեց գլոբալ բնույթի տարրեր»,-ասել է Պուտինը:

 

  • Կիսվել: