երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը հայտնել է Ղրիմի առափնյա ջրերում ռուսական փոքր ռազմանավ խորտակելու մասին

Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը հայտնել է Ղրիմի առափնյա ջրերում ռուսական փոքր ռազմանավ խորտակելու մասին

Անցած գիշեր Ղրիմի առափնյա ջրերում՝ Դոուզլավ լճում, խորտակել ենք «Իվանովեց» ռուսական փոքր ռազմանավը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը: 

Ուկրաինայի հատուկ ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ արագընթաց ջրային սարքը սլանում է դեպի ռազմանավը, պայթյուն է տեղի ունենում, և նավը սուզվում է։

Ըստ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կայքի տվյալների՝ «Իվանովեց»-ը 493 տոննա տարողությամբ, 56 մետր երկարությամբ ռազմանավ է, որը զինված է նաև հրթիռներ արձակելու չորս կայաններով և ունի 41-հոգանոց անձնակազմ։

 

  • Կիսվել: