հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսաստանի հետ լինելու Ղրիմի բնակիչների ընտրությունն անսասան է. Պուտին

Ռուսաստանի հետ լինելու Ղրիմի բնակիչների ընտրությունն անսասան է. Պուտին

Ռուսաստանի հետ լինելու ղրիմցիների ընտրությունն անսասան է, այն դարձել է Ռուսաստանի պատմության կարևորագույն հանգրվաններից մեկը: Այս մասին կառավարության անդամների հետ տեսակոնֆերանսի միջոցով հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է «Այս ընտրությունը անփոփոխ է և անսասան։ Այն թելադրված է մեր հայրենիքի ճակատագրով և դարձել է նրա հազարամյա պատմության ամենակարևոր, և առանց չափազանցության, գուցե նույնիսկ որոշիչ հանգրվաններից մեկը՝ մեր ամբողջ բազմազգ ժողովրդի միասնության, կամքի և համախմբվածության խորհրդանիշը»:

  • Կիսվել: