երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ուկրաինայի պաշտպանության նախարարի երեք տեղակալները հրաժարական են տվել

Ուկրաինայի պաշտպանության նախարարի երեք տեղակալները հրաժարական են տվել

Ուկրաինայի պաշտպանության նախարարի երեք տեղակալները՝ Վլադիմիր Գավրիլովը, Վիտալի Դեյնեգան եւ Անդրեյ Շեւչենկոն, հրաժարական են տվել։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

«Փոխնախարարներ Գավրիլովը, Դեյնեգան եւ Շեւչենկոն հրաժարականի դիմում են գրել»,- նշել է Գոնչարենկոն իր Թելեգրամ-ալիքում։ Դեյնեգան ՊՆ-ում ղեկավարում էր թվային զարգացման հարցերը, Շեւչենկոն՝ եվրոպական ինտեգրման։

Նախօրեին Գերագույն ռադան հավանություն էր տվել պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հրաժարականին։ Սպասվում է, որ այսօր Ուկրաինայի խորհրդարանը կդիտարկի Ուկրաինայի նախագահի առաջարկած՝ Պետական գույքի հիմնադրամի նախկին ղեկավար Ռուստեմ Ումերովի թեկնածությունն այդ պաշտոնի համար։ 

  • Կիսվել: