Ուկրաինայի երեք շրջաններում հայտնել են էլեկտրացանցերի վնասման մասին
Ուկրաինայի Խարկովի, Սումիի, Կիևի մարզերում և Կիևի կողմից վերահսկվող Խերսոնի շրջանի ու ԴԺՀ-ի տարածքում վնասվել են էլեկտրացանցեր, Telegram-ի ալիքում հայտնել է ազգային էներգետիկական «Ուկրէներգո» ընկերությունը։
«Խերսոնի, Խարկովի, Սումիի, Դոնեցկի մարզերում տուժել են էլեկտրական ցանցերը, Կիևի մարզում մեր հակաօդային պաշտպանության կողմից խոցված հակառակորդի թիրախի բեկորների անկման հետևանքով ևա կան վնասվածքներ էներգոցանցերում։ Մասնագետները վերականգնում են ցանցերը այնտեղ, որտեղ անվտանգության իրավիճակը թույլ է տալիս: Հիմնական ցանցերում նոր վնասներ չկան»,- ասվում է «Ուկրէներգո»-ի հաղորդագրության մեջ: