ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ուկրաինայի էներգահամակարգում վատթարացող իրավիճակը վտանգում է միջուկային անվտանգությունը. Գրոսսի

Ուկրաինայի էներգահամակարգում վատթարացող իրավիճակը վտանգում է միջուկային անվտանգությունը. Գրոսսի

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին նախազգուշացրել է միջուկային անվտանգության ռիսկերի մասին՝ Ուկրաինայի էներգահամակարգում առկա խնդիրների պատճառով։

Նա հայտարարել է, որ Ուկրաինայի ատոմակայաններն այսօր առավոտյան կրկին կրճատել են արտադրությունը, երբ ռազմական գործողությունների վերսկսումն ազդել է էլեկտրական ենթակայանների աշխատանքի վրա և հանգեցրել էլեկտրահաղորդման որոշ գծերի անջատմանը։

Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ Գոսսին զսպվածության կոչ է արել, քանի որ էներգահամակարգում վատթարացող իրավիճակը վտանգում է միջուկային անվտանգությունը։

  • Կիսվել: