ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ուկրաինայի ԱԽ-ն ռուսական Իլ-16 ինքնաթիռի կործանման փաստով գործ է հարուցել

Ուկրաինայի ԱԽ-ն ռուսական Իլ-16 ինքնաթիռի կործանման փաստով գործ է հարուցել

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական վարույթ է սկսել Բելգորոդի մարզում ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռի կործանման փաստով. հոդվածը՝ պատերազմի օրենքների ու սովորույթների խախտում, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անվտանգության խորհրդից կայքին, մասնավորապես, հայտնել են. ՛՛Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Բելգորոդի մարզում ՌԴ օդատիեզերական ուժերի Իլ-76 ինքնաթիռի կործանման փաստով, հետաքննությունն իրականացվում է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածով (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում)՛՛:

Ըստ Ուկրաինայի հատուկ ծառայության՝ այժմ իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ պարզելու ինքնաթիռի կործանման բոլոր հանգամանքները։

Ուկրաինան դեռ չի հաստատում Ռուսաստանի այն պնդումը, որ Իլ-76-ում ուկրաինացի ռազմագերիներ են եղել։ Մինչ այս Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հայտնել էր, որ Ռուսաստանը չի նախազգուշացրել Ուկրաինային ՛՛Բելգորոդի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 24-ին Ռուսաստանի Բելգորոդի մարզում կործանվել էր Իլ-76 ինքնաթիռը, որում գտնվող բոլոր 74 անձինք զոհվել էին։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Իլ-76-ը խոցվել էր Կիևի կողմից, ինքնաթիռում գտնվում էին Ուկրաինայի զինված ուժերի 65 ռազմագերի, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվում էին Բելգորոդի մարզ, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։

  • Կիսվել: