երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուկրաինան քիչ է համարել Boeing-ի զոհերի ընտանիքներին Իրանի կողմից առաջարկված փոխհատուցման չափը

Ուկրաինան քիչ է համարել Boeing-ի զոհերի ընտանիքներին Իրանի կողմից առաջարկված փոխհատուցման չափը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Թեհրանի մերձակայքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին Իրանի կողմից առաջարկված փոխհատուցումը՝ 80 հազար ԱՄՆ դոլարի չափով:

Այս մասին Զելենսկին հայտարարել է TCH-ին տված հարցազրույցում: Նա ասել է, որ դա փոքր գումար է:

«Սա շատ քիչ է: Մենք  կճնշենք ավելիի համար», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Հիշեցնենք, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ընկերության ինքնաթիռը պատահաբար խոցվեց Իրանի ռազմական ուժերի կողմից հունվարի 8-ին: Ինքնաթիռը խոցվելու հետևանքով զոհվեց 176 մարդ:

  • Կիսվել: