երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ուկրաինան հրթիռային գրոհ է ձեռնարկել Սևաստոպոլի ուղղությամբ. ՀՕՊ–ը կասեցրել է հարձակումը

Ուկրաինան հրթիռային գրոհ է ձեռնարկել Սևաստոպոլի ուղղությամբ. ՀՕՊ–ը կասեցրել է հարձակումը

Ուկրաինան հրթիռային գրոհ է ձեռնարկել Սևաստոպոլի ուղղությամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ գործի է դրվել հակաօդային պաշտպանությունը։ Տեղեկությունը հայտնում է Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը։
 
«Հրթիռների բեկորներն ընկել են նավամատույցի մոտ։ Բոլոր հատուկ ծառայությունները մեկնել են դեպքի վայր։ Խնդրում եմ հանգստություն պահպանել», - Telegram-ում գրել է Ռազվոժաևը։
 
Հիշեցնենք, որ Կիևը սեպտեմբերի 22-ին հրթիռային հարված էր հասցրել Սևաստոպոլին, հակաօդային պաշտպանության միջոցները հինգ հրթիռ էին խոցել։ Հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է Սևծովյան նավատորմի շտաբի պատմական շենքը, մեկ զինվորական անհետ կորել է։

  • Կիսվել: