երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել միայն դիվանագիտական ​​ճանապարհով․ Օրբան

Ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել միայն դիվանագիտական ​​ճանապարհով․ Օրբան

Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, ռազմական լուծում չկա։ Այս մասին Le Point ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

 

«Ժամանակի ընթացքում մենք համոզվել ենք, որ Ուկրաինայում հակամարտությունը ռազմական լուծում չունի։

 

Մենք կարծում ենք, որ միակ լուծումը դիվանագիտական ​​է, այն ներառում է հրադադար և խաղաղ բանակցություններ»,-ասել է Օրբանը:

Օրբանը հավելել է, որ ԵՄ-ի կողմից Ուկրաինային 50 միլիարդ եվրո հատկացնելու առաջարկը «ռազմական լուծման շրջանակներում է»։

«Ես դրան չեմ աջակցում, հունգարացիներին էլ դա դուր չի գալիս»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Հունգարիան դեմ է հակամարտության սրմանը և «իրավունք ունի չհամաձայնել ԵՄ առաջարկներին»։

«Եվրոպացիներն իրենք են այդ գումարի կարիքը ունենում: Մենք ավելի ու ավելի ենք տուժում վատ տնտեսական ցուցանիշներից: Այդ միջոցները շատ օգտակար կլինեն Եվրոպայի բնակիչների համար՝ ֆրանսիացիների, գերմանացիների, հունգարացիների, լեհերի համար»,- ասել է Օրբանը:

  • Կիսվել: