Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը շուտով լքելու է իր պաշտոնը, տեսաուղերձում հայտարարել է, որ որոշում է կայացրել հրաժարվել խորհրդարանի պատգամավորի մանդատից, սակայն մտադիր է մնալ «ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության առաջնորդի դիրքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մանդատը, որը ես ստացել եմ որպես «ՖԻԴԵՍ»-ի և Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության կազմած կոալիցիայի ցուցակի առաջին համար, փաստացի հանդիսանում է «ՖԻԴԵՍ»-ի խորհրդարանական մանդատը, ուստի ես որոշել եմ հրաժարվել դրանից։ Այս պահին ես պետք եմ ոչ թե խորհրդարանում, այլ ազգային կուսակցական շարժման վերակազմակերպման համար»:
Օրբանի խոսքով՝ «ՖԻԴԵՍ»-ի վարչությունն առաջարկել է իրեն շարունակել աշխատանքը որպես կուսակցության նախագահ, և հունիսին մտադիր է անցկացնել համազգային համագումար։
«Եթե համագումարն ինձ վստահություն հայտնի, ես պատրաստ կլինեմ կատարել այդ առաջադրանքը»,-ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 12-ին իշխող «ՖԻԴԵՍ» և ՔԴԺԿ կոալիցիան խորհրդարանական ընտրություններում պարտություն կրեց «Տիսա» կուսակցությունից և անցնում է ընդդիմության շարքերը։


