Ըստ նախնական տվյալների՝ Հունգարիայում հաղթում է ընդդիմությունը
Հունգարական ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունն ընտրությունների արդյունքներով խորհրդարանում, ըստ նախնական տվյալների, կստանա ձայների երկու երրորդը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Երկրի ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ձայների 45,7%-ի հաշվարկի համաձայն՝ «Տիսան» 199 տեղանոց խորհրդարանում կստանա 135 մանդատ։
Դա «Տիսային» կապահովի երկու երրորդի մեծամասնություն խորհրդարանում, ինչը թույլ կտա իրականացնել խորը ինստիտուցիոնալ բարեփոխումներ և նոր կառավարությանը հնարավորություն կտա վերակառուցել առանցքային ինստիտուտները։
Օրբանի «Ֆիդես» կուսակցությունն ընթացիկ արդյունքների հիման վրա կստանա 57 տեղ։
Նշենք, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն նախնական արդյունքների հայտմի դառնալուց հետո հայտարարել է. «Ընտրությունների արդյունքը, չնայած դեռևս ամբողջական չէ, հասկանալի և պարզ է։ Կառավարման պատասխանատվությունն ու հնարավորությունը մեզ չտրվեց։ Ես շնորհավորեցի հաղթող կուսակցությանը»:
Իր հերթին ընդդիմադիր «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարը հայտարարել է, որ Վիկտոր Օրբանը շնորհավորել է իրենց Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:


